Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am

Վարիկոզը հղիության ժամանակ. tsnndatun.am

Երակների վարիկոզ լայնացմամբ տառապում են շատ կանայք և տղամարդիկ։ Այս հիվանդությանը նպաստող գործոնները բավականին շատ են, և հաճախ միանգամից մի քանի պատճառ են ազդում օրգանիզմի վրա։ Կանանց մոտ հնարավոր է նաև լրացուցիչ գործոն՝ հղիությունը։ Այս շրջանին բնորոշ է բոլոր օրգանների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածությունը, առաջին հերթին, ոտքերի և փոքր կոնքի օրգանների վրա։  Հենց այդ պատճառով էլ հղիների մոտ զարգանում է վարիկոզ հիվանդություն։ Ի՞նչ անել նման իրավիճակներում։ Թե որքանով են դրանք տհաճ և վտանգավոր, պարզաբանվում է ստորև։   

Վարիկոզի զարգացումը հղիության ժամանակ

Եթե նախքան հղիությունը կնոջ մոտ առկա է երակների վարիկոզ լայնացման հակվածություն, ապա օրգանիզմի վրա անխուսափելի ծանրաբեռնվածության հետևանքով հիվանդության զարգացման հավանականությունը մեծանում է։ Անոթները մեծանում են տրամագծով և երկարությամբ, պատերը կորցնում են էլաստիկությունը, երակների փականները դադարում են նորմալ աշխատել։ Տեղի է ունենում արյան անլիարժեք բաշխում, կանգ, անոթների պատերի վրա մեծանում է ճնշումը։ Այս ամենի հետևանքով երակներն ավելի են լայնանում։  

Նույնիսկ այն կանայք, որոնք նախքան հղիությունը չեն տառապել վարիկոզով, 30% դեպքերում հղիութան ժամանակ ի հայտ են գալիս հիվանդության ախտանշաններ՝ ոտքերում ծանրության զգացում, ցավ, այտուցներ։

Վարիկոզի առաջացման լրացուցիչ գործոններ կարող են լինել.

  • ավելորդ քաշը` մինչև հղիությունը,
  • քաշի կտրուկ տատանումները,
  • մշտապես անհարմար բարձրակրունկ կոշիկների կրումը,
  • «ոտքի վրա» աշխատանքը, որը բացառում է ոտքերի համար կանոնավոր և բավարար հանգիստը,
  • նստակյաց աշխատանքը, որի ժամանակ անոթներում խանգարվում է արյունամատակարարումը,
  • ժառանգականությունը,
  • մարմինը քրտնացնող հաճախակի միջոցառումները (սաունաներ, տաք լոգանքներ),
  • ցածր ֆիզիկական ակտիվությունը։


Վերոնշյալից որևէ մեկի առկայության դեպքում ցանկալի է ապահովագրվել՝ խորհրդակցելով բժշկի հետ՝  հիվանդության առաջին նշանները բաց չթողնելու և երակների լայնացումը կանխելու համար։

Վարիկոզը ոտքի վրա անցկացվող հղիության ժամանակ

Անկախ նրանից՝ կինը մինչև հղիությունը տառապել է ոտքերի երակների լայնացմամբ, թե եղել է լիովին առողջ, նրա օրգանիզմի փոփոխությունները կարող են ազդել երակների վիճակի վրա։ Վարիկոզի նախատրամադրող վերոնշյալ պայմանների ֆոնին ավելանում են նոր գործոններ, որոնք կապված են երեխայի կրելու հետ.

  • Հղիության հորմոնի՝ պրոգեստերոնի աշխատանքը։ Թուլացնելով արգանդի հարթ մկանները՝ այն թույլ չի տալիս կրճատվել ժամկետից շուտ, սակայն միաժամանակ ազդում է օրգանիզմի մյուս բոլոր հարթ մկանների վրա (ստամոքս, աղիներ, միզապարկ, անոթներ)։ Թուլացնելով երակների մկանային շերտը (զարկերակների մկանային շերտի համեմատ դրանք ավելի փափուկ և թուլացած են)՝ հորմոնը նպաստում է անոթի պատերի հյուսվածքների ավելի փափկեցմանը և փխրեցմանը։  Իսկ արյան կանոնավոր կանգը բերում է երակների տրամագծի լայնացման։
  • Ոտքերի վրա ծանրաբեռնվածության ավելացումը քաշի ավելացման հետևանքով և աճող արգանդի կողմից փոքր կոնքի օրգանների վրա ճնշման բարձրացումը՝ այդ թվում նաև ստորին սիներակի վրա, վատացնում է անոթներում արյան արտահոսքը։ Արդյունքում բարձրանում է ներերակային ճնշումը, ինչը բերում է անոթների պատերին ավելորդ ծանրաբեռնվածության և այնուհետև դրանց լայնացման։
  • Արյան ծավալի մեծացումը։ Հղիության ժամանակ շրջանառող արյան ծավալը մեծանում է 30-50%-ով (մինչև 1300 մլ)։ Դա պայմանավորված է նոր արգանդ-ընկերքային արյան շրջանառության առաջացումով, որի խնդիրը զարգացող պտուղն անհրաժեշտ նյութերով և թթվածնով մատակարարելն է։  Բացի այդ, արյան լրացուցիչ ծավալը թույլ է տալիս կնոջ օրգանիզմին արագ վերականգնվել հետծննդաբերական արյան կորստից հետո։ Շրջանառող արյան ծավալի այդպիսի աճը տարբեր ձևով է ընկալվում մայրական օրգանիզմի կողմից։ Եթե այս դեպքում կան նաև լրացուցիչ բացասական գործոններ (ավելորդ քաշ, ցածր ֆիզիկական ակտիվություն), երակների վարիկոզ լայնացման հավանականություն կա նույնիսկ առողջ ոտքերում։
  • Արյան մածուցիկության բարձրացում։ Արյունը մածուցիկ է դառնում արյան մակարդելիության բարձրացման ֆոնին։ Այս պաշտպանությունն անհրաժեշտ է օրգանիզմին՝ ծննդաբերության ժամանակ առատ արյունահոսությունը կանխելու համար։ Այս դեպքում մեծանում է անոթներում թրոմբի առաջացման ռիսկը և նվազում է անոթի անցանելիությունը։
  • Փորկապություններ։ Այս երևույթն առանց այդ էլ տհաճ է և նույնիսկ ծանր, իսկ աղիներում կանգային երևույթները բարձրացնում են ներորովայնային ճնշումը։  


Գերազանց է, եթե չնայած բացասական գործոններին՝ Ձեր օրգանիզմը ծանրաբեռնվածությունը տանում է առանց հետևանքների։ Սակայն հիմնականում կանայք ոտքերին նկատում են վարիկոզի առաջնային ախտանիշները։

Դրանց թվին են պատկանում՝   

  • Ծանրություն ոտքերում, հոգնածություն, ոտքերում լցվածության, կանգի զգացողություն։
  • Երակների անցման տեղերում տհաճ և նույնիսկ ցավոտ զգացողություններ։
  • Երեկոյան ժամերին այտուցներ։
  • Հանգիստ և թուլացած վիճակում ձկնամկաններում ցնցումների առաջացում։


Ոտքերի զարգացող վարիկոզի ժամանակ երակները երևում են մաշկի տակից, դրանք կարելի է մատներով շոշափել։

Ոտքերի վարիկոզի բուժումը հղիության ժամանակ

Չբարդացած դեպքերում բուժումն իրականացվում է հատուկ կոմպրեսիոն ներքնաշորի կրման օգնությամբ և հղիության ժամանակ թույլատրվող բժշկական պրեպարատների կիրառմամբ։

Հղիների համար նախատեսված կոմպրեսիոն ներքնաշորը համաչափ և անհրաժեշտ ուժով ճնշում է ոտքերը և, համապատասխանաբար, անոթները։ Արդյունքում նվազում է արյան կանգը անոթներում, ինչպես նաև ոտքերի այտուցվածությունը, անցնում են տհաճ զգացողությունները։ Կոմպրեսիոն ներքնաշորը պատրաստում են էլաստիկ և շատ ամուր նյութերից (նեյլոն, միկրոֆիբրա)։ Կախված նրանից, թե ոտքի որ երակներն են ախտահարված, խորհուրդ են տրվում գուլպաներ կամ զուգագուլպաներ՝ ճնշման տարբեր աստիճանով։ Հղիներին վարիկոզի համար նախատեսված զուգագուլպաներ խորհուրդ չի տրվում։

Ճնշման աստիճանն անպայման որոշում է բժիշկը՝ կողմնորոշվելով Ձեր անոթների վիճակով։ Այն նշված է արտադրանքի փաթեթավորման վրա։  Կանխարգելիչ նպատակներով կրում են վարիկոզի դեմ նախատեսված 1 աստիճանի ճնշման գուլպաներ՝ 8-20 մմ ս.ս. սահմաններում։ եթե վարիկոզ լայնացման ախտանիշներն արտահայտված են, անհրաժեշտ է ավելի ուժեղ ճնշում՝ 20-30 մմ ս.ս.։ Սա հատկապես խորհուրդ է տրվում այն կանանց, որոնց աշխատանքը և կենսակերպն անցնում են մշտական շարժման և ոտքերի վրա կանգնած վիճակում։  

Կոմպրեսիոն տրիկոտաժը հագնում են որոշակի կանոններով՝առավոտյան պառկած, երբ ոտքերը առավելագույն թուլացած են և զերծ այտուցներից, գուլպան հավաքում են ձեռքերում և ոտնաթաթից սկսած համաչափ բարձրացնում ողջ ոտքով։ Կրում են ողջ օրվա ընթացքում, հանում են երեկոյան պառկած վիճակում՝ խուսափելով երակների շատ արագ և ուժեղ լեցումից։ Կոմպրեսիոն ներքնաշորերը շատ քմահաճ են։ Դրանք չի կարելի ձգել, լվանալ լվացքի մեքենայով կամ ձեռքով տաք ջրում։ Չի կարելի չորացնել  ջեռուցման մարտկոցի վրա կամ արևի տակ։ Դա նպաստում է թելերի քայքայմանը և կոմպրեսիայի նվազմանը։

Լվանալ կարելի է սառը ջրում, որից հետո պետք է չորացնել հարթ մակերևույթին։  

Բացի կոմպրեսիոն ներքնաշորի կիրառումից վարիկոզի բուժման ժամանակ նշանակվում են նաև դեղամիջոցներ։ Նույնիսկ վաղ ժամկետներում կարելի է կիրառել տեղային ազդեցության պրեպարատներ։

Տրոքսեվազինը (տրոքսեռուտինը) կանխում է թրոմբների առաջացումը, ակտիվորեն ազդում է երակների և մազանոթների բջիջների վրա, փափուկ հյուսվածքների վրա թողնում է վերականգնողական ազդեցություն։  Այս հատկության շնորհիվ այն կիրառում են նաև թութքի ժամանակ։ Այն բաց է թողնվում մի քանի ձևերով։ Հղիության ժամանակ վարիկոզի դեմ տրոքսեվազին քսուկը քսվում է ախտահարված մասերին օրը 1-2 անգամ՝ թողնելով մինչև լիարժեք չարանալը, այնուհետև կարելի է հագնել կոմպրեսիոն ներքնաշորը։ Պատիճներով տրոքսեվազինն ընդունում են օրական երկու անգամ երկարատև ժամանակ  (մեկ ամիս և ավելի)։

Ոտքերի վարիկոզի բուժման համար կարող են խորհուրդ տրվեն հեպարինի հիմքով քսուկներ և գելեր։  Դրանք կանխում են թրոմբների առաջացումը անոթների ներսում և նպաստում են արդեն առաջացածների ոչնչացմանը։  Բացի հակաթրոմբային ազդեցությունը, հեպարինային պրեպարատներն ունեն նաև ցավազրկող հատկություն։ Դրանք քսվում են ցավոտ հատվածներին օրական 2-3 անգամ՝ մինչև լրիվ ներծծումը։  

Ոտքերի վարիկոզի կանխարգելում

Ինչպես և ցանկացած այլ հիվանդություն, վարիկոզն ավելի հեշտ է կանխել, քան հետո բուժել։  Ամենահասարակ կանխարգելիչ միջոցառումները բավարար են լինում ոտքերն առողջ պահելու համար։

Առաջին հերթին պետք է հետևել քաշին։ Քաշի արագ հավաքումը վատ է անդրադառնում ոչ միայն ոտքերի, այլ նաև ողջ օրգանիզմի վրա։

Երկրորդ հերթին, պետք է կանխել փորկապությունները։

Երրորդ հերթին, պարտադիր է ֆիզիկական ակտիվությունը։ Բազմոցին պառկելը, նույնիսկ ոտքերը բարձրացրած վիճակում, անհրաժեշտ արդյունքը չի տալիս։

Այդ պատճառով ոտքով զբոսանքները, լողավազանում պարապմունքները, հղիների ֆիթնեսը պետք է պարտադիր լինեն կյանքի այս շրջանում։

Չորրորդ հերթին, պետք է հրաժարվել զգեստապահարանի սիրելի, սակայն անհարմար իրերից։ Բարձրակրունկները, գուլպաները, թևնոցները ժամանակավորապես ստիպված եք մոռանալ։ Որևէ ձգում կամ ճնշում չպետք է լինի։

Մերսումը, կոնտրաստ ցնցուղը, ոտքերի վարժությունները, ճիշտ հանգիստը և քունը նույնպես երակների վարիկոզ լայնացման կանխարգելման լավ միջոցներ են։

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ